Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Առողջ երեխա

Սպորտը բարելավում է դեռահասների հոգեկան վիճակը. 1in.am

Սպորտը բարելավում է դեռահասների հոգեկան վիճակը. 1in.am

Երիտասարդների 23-40%-ը տառապում է ուժեղ սթրեսից և դեպրեսիայից: Հետազոտողները պարզել են, որ նրանք կարող են դպրոցում սպորտով զբաղվել և պայքարել այդ խնդրի դեմ:

 

12-17 տարեկան դեռահասներն ավելի քիչ են ենթարկվում սթրեսի՝ հաղորդում է Science Daily-ը: Դրական ազդեցությունը պահպանվում է նվազագույնը չորս տարվա ընթացքում:

Հարցմանը մասնակցել են կանադական 10 դպրոցների 850 աշակերտներ: Նրանցից տեղեկացել են՝ արդյո՞ք զբաղվում են բասկետբոլով, ֆուտբոլով, թեթև ատլետիկայով, ըմբշամարտով, կամ պարզապես՝ մարմնամարզությամբ: Ավարտելուց երեք տարի անց նրանց խնդրել են գնահատել իրենց հոգեկան վիճակը 1-5 սանդղակով: Արդյունքում նրանց մոտ, ովքեր դպրոցում սպորտով են զբաղվել, նկատվում էր դեպրեսիայի, սթրեսի ցածր մակարդակ, իսկ վիճակի գնահատումը մոտ էր 5-ին:

Գոյություն ունեն մի շարք ապացույցներ, որ ֆիզիկական վարժություններն ամրացնում են հոգեկան առողջությունը: Սպորտով զբաղվելը բարձրացնում է տրամադրությունը, նվազեցնում անհանգստության զգացողությունը և մի քանի ժամ լիցքավորում էներգիայով:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. techno.bigmir.net
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ